Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մարզպետարանի գերուռճացած հաստիքացուցակում 8 թափուր հաստիք կա

Մարզպետարանի գերուռճացած հաստիքացուցակում 8 թափուր հաստիք կա
03.02.2025 | 20:36

Տավուշի մարզպետարանը համապատասխան նախարարությունների՝ ԿԳՄՍ-ի և առողջապահության նախարարությունների հետ մարզի ընդամենը 2 ոլորտ է ղեկավարում՝ հանրակրթական դպրոցները և պետական բժշկական հիմնարկները։ Մարզպետարանի հաստիքացուցակը գերուռճացած է՝ մարզպետ, մարզպետի տեղակալներ, օգնականներ, մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար,վարչությունների պետեր, բաժինների վարիչներ, գլխավոր, առաջատար մասնագետներ և այլոք; Մարզպետարանից տեղեկացել եմ, որ Տավուշի մարզպետի աշխատակազմում, ըստ հաստիքացուցակի, առկա է 76 հաստիք: 2025 թվականի հունվարի 22-ի դրությամբ՝ մարզպետի աշխատակազմում առկա է 8 թափուր հաստիք: 13 միլիարդ դոլարի արտաքին պարտք ունեցող ՀՀ-ն արտերկրից նոր վարկեր է վերցնում, որ անարդյունավետ աշխատող պետական պաշտոնյաներին, այդ թվում՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմին համեմատաբար բարձր աշխատավարձ ու մեծ պարգևավճարներ տա։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2411

Մեկնաբանություններ